Անհնար է բանակցել տեռորիստների հետ․ Թուրքիան է որոշում Ադրբեջանի քայլերը, իսկ մենք չպետք է մտնենք Թուրքիայի հետ բանակցությունների մեջ. Արման Աբովյան


Անհնար է բանակցել տեռորիստների հետ․ Թուրքիան է որոշում Ադրբեջանի քայլերը, իսկ մենք չպետք է մտնենք Թուրքիայի հետ բանակցությունների մեջ. Արման Աբովյան
Հոկտեմբեր 29 21:32 2020

Պետք է հասկանալ՝ բանակցել տեռորիստների հետ, մեղմ ասած, անհնարին է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով РИА Новости-ի հրապարակմանը, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Ժնևում հետաձգվել է:

Արման Աբովյանը նկատեց, որ թեև Հայաստանը ցույց է տալիս իր պատրաստակամությունը բանակցել, որպեսզի հարցը դիվանագիտական հանգուցալուծում ստանա, բայց Ադրբեջանը դե ֆակտո լիազորված չէ տանել բանակցություն, քանզի գտնվում է Թուրքիայի արտաքին և ներքին կառավարման տակ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով, և այստեղ Թուրքիան է որոշում բոլոր քայլերը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։