«Սիրիայից Ադրբեջանին սպառնում են, թե ահաբեկչություններ կանեն Բաքվում». Կարեն Հովհաննիսյան


«Սիրիայից Ադրբեջանին սպառնում են, թե ահաբեկչություններ կանեն Բաքվում». Կարեն Հովհաննիսյան
Հոկտեմբեր 28 02:23 2020

«Ալիևը ոչ միայն Արցախի, այլև Սյունիքի նկատմամբ է հավակնություն ներկայացնում»,- «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ ասել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Ըստ փորձագետի հաշվարկների՝ հակառակորդն ունի ավելի քան 15 հազար սպանված. «Նրանք օգտագործում են անգամ ռազմածովային ուժերի զինվորներին, քանի որ բանակը կազմալուծված է»,- հայտնել է ռազմագետը:

Հովհաննիսյանի խոսքով՝ ահաբեկիչներն այժմ պատուհաս են դարձել հենց Ադրբեջանի գլխին. «Հետ գնացող ահաբեկիչները թալանի ակնկալիք ունեն, նրանք փախչում են խորը թիկունք և Սիրիայի իրենց հայրենակիցներին պատմում, որ խաբվել են: Սիրիայից էլ Ադրբեջանին ասում են, թե ահաբեկչություններ կանեն Բաքվում, եթե նրանք խախտեն պայմանավորվածությունը: Սա այնքան լուրջ սպառնալիք է, որ ԱՄՆ-ի դեսպանատունն է զգուշացնում այդ մասին»,- ասել է Հովհաննիսյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:



loading...