ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր ճեպազրույցի ժամանակ նախ շնորհակալություն է հայտնել Հայաստան ու Արցախ հումանիտար բեռներ ուղարկողներին.
«Բեռները նախևառաջ մենք տանում ենք պահեստ, տեսակավորում ենք: Առանձնացնում ենք՝ ըստ նշանակության: Ուղարկում ենք Արցախ՝ ապաստարաններում բնակվող քաղաքացիներին, ինչպես նաև այդ բեռներից մի մաս բաժին է հասնում ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիներին»,- ասել է Արմեն Փամբուխչյանը:
ԱԻ նախարարի տեղակալը վստահեցրել է, որ ամբողջ բեռը փաստաթղթավորվում է, կա հաշվետվություն: Փամբուխչյանը հորդորել է օգնություն տրամադրողներին աշխատել պետական կառույցների հետ՝ այդ կերպ թե՛ վստահելի է, թե՛ հասցեական։