Էրդողանը Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել չգնել ֆրանսիական ապրանքներ


Էրդողանը Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել չգնել ֆրանսիական ապրանքներ
Հոկտեմբեր 26 20:48 2020

Թուրքիայի նախագահը կոչ է արել հանրապետության քաղաքացիներին չգնել ֆրանսիական ապրանքներ։
     «Ինչպես Ֆրանսիայում ասում են՝ «թուրքական ապրանքներ մի՛ գնեք», ես էլ դիմում եմ իմ ազգին՝ մի՛ գնեք ֆրանսիական ապրանքներ»,- հայտարարել Է Էրդողանն Անկարայում ելույթի ժամանակ։
     Հիշեցնենք, որ Էրդողանը հոկտեմբերի 24-ին հանդես է եկել պնդմամբ, որ Մակրոնը «հոգեբույժի կարիք ունի»: Ավելի վաղ Մակրոնը նախազգուշացրել էր, որ Ֆրանսիայի իշխանություններն «ակտիվ պայքար կծավալեն արմատական գաղափարախոսություն կրողների և նրանց ստեղծած ասոցիացիաների դեմ»:
     Իր հերթին Էրդողանը կարծիք է հայտնել, որ Ֆրանսիայի նախագահը «անպատշաճ վերաբերմունք է ցուցաբերում իր երկրի միլիոնավոր բնակիչների նկատմամբ, որոնք այլ կրոն են դավանում»: