Զառա Ամատունին՝ առաջնագծում մնացած դիակների դուրսբերման մասին


Զառա Ամատունին՝ առաջնագծում մնացած դիակների դուրսբերման մասին
Հոկտեմբեր 26 18:35 2020

Արցախա-արդբեջանական հակամարտության գոտում մնացած դիակների դուրսբերում առայժմ չի սկսվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

«Առայժմ որեւէ գործողություն չի սկսվել։ Պետք է երկկողմ համաձայնեցման պարագայում Կարմիր խաչը սկսի իր գործողություններն իրականացնել։ Քննարկվել են տարբեր տարբերակներ, սակայն բուն գործողություններ տեղի չեն ունեցել»,- ասաց Ամատունին։

Հարցին՝ արդյոք հայ ռազմագերիների վերաբերյալ կա՞ն ստույգ տվյալներ, Զառա Ամատունին ասաց, որ իրենց ունեցած տվյալները չեն հրապարակվում. «Մենք հետեւում ենք տարբեր դեպքերի, ռազմագերիների ընտանիքների հետ համապատասխան կապի մեջ ենք»։