Ավետարանոց գյուղում նախօրեին դիվերսիոն խմբի ոչնչացման ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում է. Վահրամ Պողոսյան


Ավետարանոց գյուղում նախօրեին դիվերսիոն խմբի ոչնչացման ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում է. Վահրամ Պողոսյան
Հոկտեմբեր 26 17:42 2020

Հատկանշական է, որ այսօր դեռեւս ժամը 08.00-ն չլրացած Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնական տեղեկություն տարածեց, որ իբր հայկական կողմը չի հարգում հումանիտար հրադադարը, հետո հասկանալով, որ փնթի աշխատանք են կատարել, անմիջապես այդ տեղեկատվությունը հեռացրեցին կայքից, իսկ ավելի ուշ երկրորդ տեղեկատվությունը հայտնվեց, որ հայկական կողմը իբր հրետակոծում է ադրբեջանական դիրքերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Սա որերորդ անգամ ապացուցում է այդ երկրի տրամադրվածությունը այս հակամարտության վերաբերյալ եւ ընդհանրապես միջնորդների նկատմամբ նրանց ունեցած վերաբերմունքը»,-ընդգծեց Վահրամ Պողոսյանը:

Հարցին, թե Ավետարանոց գյուղում նախօրեին դիվերսիոն խմբի ոչնչացման գործողությունն ուր է հասել, նա պատասխանեց. «Այս պահի դրությամբ դեռեւս այդ ուղղությամբ մեր կողմից ձեռնարկվում են աշխատանքներ, որպեսզի այն վերջնականապես չեզոքացվի»:



loading...