Լայնածավալ մարտեր են ծավալվել հարավարևելյան ուղղությամբ՝ բոլոր զինատեսակներով. Սարումյան


Լայնածավալ մարտեր են ծավալվել հարավարևելյան ուղղությամբ՝ բոլոր զինատեսակներով. Սարումյան
Հոկտեմբեր 26 16:36 2020

«Այն պահին, երբ պետք է հրադադարը մտներ ուժի մեջ, արդեն ակնհայտ էր, որ Ադրբեջանը մտադրություն չունի հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությանը»,- «Լուրերի» հետ զրույցում հայտնեց Պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը

Առավոտյան՝ ժամը 08.00-ի սահմաններում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, թե հայկական կողմը խախտել է հրադադարը, սակայն, հասկանալով, որ շտապել են, հեռացվել է գրառումը: Մեկ այլ գրառում, որը կրկին խոսում էր հայկական կողմից հրադադարի պայմանները խախտելու մասին, հայտնվեց մի քանի րոպե անց:

«Օրվա ընթացքում Մարտունու շրջանի ուղղությամբ կիրառեցին ռազմական ավիացիա, կեսօրից հետո համազորային մարտեր են ծավալվել հարավարևելյան ուղղությամբ: Կիրառվում են բոլոր զինատեսակները, բոլոր ստորաբաժանումները՝ ավիացիոն աջակցությամբ: Պաշտպանության բանակի մեր մարտիկները հաջողությամբ կարողանում են հետ մղել գրոհները:

Այս պահին այնտեղ շարունակվում են լայնածավալ մարտական գործողություններ: Կարելի է ասել, որ հրադադարի երրորդ փորձը նույնպես ձախողվեց»,- ասաց Սարումյանը: