Ավստրիայի կանցլերը դատապարտել է Էրդողանի՝ Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորանքները


Ավստրիայի կանցլերը դատապարտել է Էրդողանի՝ Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորանքները
Հոկտեմբեր 26 15:25 2020

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել է Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորանքները. «Ես դատապարտում եմ Էրդողանի՝ Էմանուել Մակրոնի հասցեին ուղղված վիրավորանքները։ Դրանք կրկին ցույց են տալիս, որ Թուրքիան գնալով հեռանում է ԵՄ-ից և մեր ընդհանուր արժեքներից։ Լիակատար աջակցությունս և համերաշխությունս Ֆրանսիային»,- գրել Է Կուրցը` Twitter-ում։