Ծաղկաձոր քաղաքում գազամատակարարման պլանային ընդհատում կլինի


Ծաղկաձոր քաղաքում գազամատակարարման պլանային ընդհատում կլինի
Հոկտեմբեր 26 15:16 2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,– ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում։