Ռուսական ռազմական ինքնաթիռները խոշոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայից աջակցություն ստացող զինյալների ճամբարին. լրատվամիջոցներ


Ռուսական ռազմական ինքնաթիռները խոշոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայից աջակցություն ստացող զինյալների ճամբարին. լրատվամիջոցներ
Հոկտեմբեր 26 14:24 2020

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը երկուշաբթի ավիահարվածների տարափ են հասցրել սիրիական Իդլիբ նահանգի հյուսիսային ծայրամասերին, գրում է լիբանյան almasdarnews.com-ը։

Նշվում է, որ ռուսական օդատիեզերական ուժերը մի քանի հարված են հասցրել Սալկին գյուղական տեղանքին, որտեղ անցյալ շաբաթ ենթադրաբար տեղի է ունեցել ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի անօդաչուների հարձակումը:

Հաղորդվում է, որ ռուսական օդատիեզերական ուժերը մասնավորապես հարված են հասցրել Սալկին գյուղի լեռնաշղթայի մոտակայքում գտնվող Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների խմբավորման դիրքերին:

Նշվում է, որ ռուսական հետախուզական ինքնաթիռները վերջին ժամանակներս ուժեղացրել են իրենց օդային ակտիվությունը Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ և Հալեպ նահանգներում։

Անցած հանգստյան օրերին ռուս զինվորականները հարվածել են Հալեպի հյուսիսային ծայրամասում Թուրքիայի կողմից աջակցվող նավթի մաքսանենգության վայրերին․ Ջարաբուլուս քաղաքի նկատմմաբ հարվածը լուրջ վնաս է հասցրել նավթի մաքսանենգության վայրերին։