«Թրամփը Կոսովոյի և Արցախի խնդիրների համեմատություն չի արել․ Թրամփը որևէ խոսք չի ասել Ղարաբաղի անկախության մասին։ Թրամփն անգամ Ղարաբաղ բառը չի օգտագործել»


«Թրամփը Կոսովոյի և Արցախի խնդիրների համեմատություն չի արել․ Թրամփը որևէ խոսք չի ասել Ղարաբաղի անկախության մասին։ Թրամփն անգամ Ղարաբաղ բառը չի օգտագործել»
Հոկտեմբեր 26 14:03 2020

Կարեն Հարութունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երեկ հայերի մասին արած հայտարարության վերաբերյալ գրառումներ են արել Ֆեյսբուքում, որոնք որևէ կապ չունեն Թրամփի ասածների հետ։ Թրամփը Կոսովոյի և Արցախի խնդիրների համեմատություն չի արել։ Թրամփը որևէ խոսք չի ասել Ղարաբաղի անկախության մասին։ Թրամփն անգամ Ղարաբաղ բառը չի օգտագործել։

Բացե՛ք տեսանյութը և կրկին ուշադի՛ր լսեք։ Թրամփը գովերգել է ԱՄՆ-ի հաշտարար դերը Սերբիայի ու Կոսովոյի բանակցություններում։ Մասնավորապես, նա ակնարկել է սեպտեմբերի 4-ին Սպիտակ տանը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի վարչապետ Ավդուլլահ Հոթիի հանդիպումը և տնտեսական հարաբերություններ հաստատելու համաձայնագրի ստորագրումը, որը Թրամփը որակել է պատմական։

Ցավալի է, որ կառավարող կուսակցության առանցքային դեմքերը կա՛մ չեն հասկացել Թրամփի խոսքի կոնտեքստը, կա՛մ էլ դիտավորյալ ապատեղեկատվություն են տարածում՝ չգիտեմ՝ ինչ նպատակներով»։