Ռուսաստանը բացառում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ռազմական լուծումը․ Լավրով


Ռուսաստանը բացառում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ռազմական լուծումը․ Լավրով
Հոկտեմբեր 26 09:15 2020

Ռուսաստանը չի սատարում Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության վերաբերյալ դիրքորոշումը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: «Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավվածության բնույթն ունի իր նրբությունները», - ավելացրել է նախարարը:

«Մենք չենք թաքցնում, որ չենք աջակցում այդ խնդրի ռազմական լուծման հնարավորության վերաբերյալ դիրքորոշմանը։ Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են հակամարտությունների կարգավորման ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ օբյեկտիվ պատճառներով մի շարք վիճահարույց տարածաշրջանային խնդիրներ լուծելու մեր մոտեցումները կարող են էապես տարբերվել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: