«Դուք հանցավոր եք Ձեր չեզոքությամբ»․ արցախցի կանայք ԵՄ գրասենյակի դիմաց ակցիա են անում (ուղիղ)


«Դուք հանցավոր եք Ձեր չեզոքությամբ»․ արցախցի կանայք ԵՄ գրասենյակի դիմաց ակցիա են անում (ուղիղ)
Հոկտեմբեր 26 11:55 2020

«Ճանաչեք Արցախի  անկախությունը», «Կույր մի եղեք», «Մենք խաղաղություն ենք ուզում» վանկարկումներով արցախցի կանայք ու երեխաները բողոքի ակցիա են անում ՀՀ-ում Եվրոպական միության  գրասենյակի դիմաց։

«Մենք պահանջում ենք, որպեսզի պատժամիջոցներ կիրառեք Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ , պահանջում ենք, որպեսզի հավասարության նշան չդնեք այն ամենի նկատմամբ ինչ կատարվում է Արցախում եւ որպեսզի մենք ունենանք ապրելու ու արարելու իրավունք՝ մեր հողում»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

 Նրանք իրենց հետ նաեւ նամակ էին բերել, որը ցանկանում էին փոխանցել Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, բացի այդ նրա հետ հանդիպեն։

«Եվրոպական միություն, Դուք հանցավոր եք Ձեր չեզոքությամբ, այս պատերազմում պետք է միջազգային ահաբեկչության դեմ  պայքարեք, ինչո՞ւ չեք պայքարում, փաստերով ապացուցված է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ահաբեկիչներ են բերել Արցախի սահման, ինչո՞ւ ե ք լռում»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից Լիանա Ադամյանը։