Կյանքից հեռացել է ՖԻՄԱ մարզական ակումբի ղեկավար Անդրանիկ Անդիկյանը


Կյանքից հեռացել է ՖԻՄԱ մարզական ակումբի ղեկավար Անդրանիկ Անդիկյանը
Հոկտեմբեր 23 21:35 2020

Մահացել է Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբի ղեկավարա Անդրանիկ Անդիկյանը: Այս մասին հաղորդում է ինստիտուտի մամուլի ծառայությունը:

«Հանգչիր խաղաղությամբ վարպետ...

Խորը վշտով տեղեկացանք, որ պայմանավորված նոր կորոնավիրուսային համավարակով` կյանքից անժամանակ հեռացել է ՀՖԿՍՊԻ ՖԻՄԱ մարզական ակումբի ղեկավար, ՀՖԿՍՊԻ Արհեստակցական միության ղեկավար, Ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս Անդրանիկ Անդիկյանը:

Լինելով Հայաստանում ձյուդոյի նվիրյալներից, մասնագիտական կյանքը նվիրելով ՀՀ-ում սպորտի զարգացմանը և ՀՖԿՍՊԻ-ին, մշտապես ներդնելով մարդկային և մասնագիտական որակները՝ եղել է սիրված, գնահատված բոլորի կողմից:

Ցավում ենք մեծ կորստի համար, վշտակցում ընտանիքին, հարազատներին, սիրված մարզիչի սաներին:

Նա իր վառ անհատականությամբ միշտ կմնա մեր սրտերում...»,- ասված է ինստիտուտի ցավակցական ուղերձում:



loading...