WarGonzo-ի հեղինակ Սեմյոն Պեգովը Արցախից վերադարձել է ՌԴ՝ մանրամասներ ներկայացնելով պատերազմից


WarGonzo-ի հեղինակ Սեմյոն Պեգովը Արցախից վերադարձել է ՌԴ՝ մանրամասներ ներկայացնելով պատերազմից
Հոկտեմբեր 22 14:46 2020

Ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերության «Բաց եթեր» («Открытый эфир») հաղորդման հերթական թողարկումը նվիրված է եղել Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությանը։ Հաղորդմանը հյուրն է եղել WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը, ով Արցախյան պատերազմի առաջին օրերից առաջնագծից ներկայացնում էր իրավիճակը։

Լրագրողը վերադարձել է Մոսկվա և հաղորդման ընթացքում պատմել Արցախում գտնվելու օրերի, Ադրբեջանի զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի ռմբակոծության մասին։

«Բաց եթերի» թողարկման ընթացքում ներկայացվել են նաև ադրբեջանական սպառնալիքները՝ ուղղված Սեմյոն Պեգովին։ Հաղորդման ընթացքում ներկայացվել են նաև լրագրողի պատրաստած տեսանյութերն առաջնագծից։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։



loading...