Ադրբեջանական ԶՈՒ-ն գնդակոծում է շտապօգնության մեքենաները. ՀՀ ՊՆ


Ադրբեջանական ԶՈՒ-ն գնդակոծում է շտապօգնության մեքենաները. ՀՀ ՊՆ
Հոկտեմբեր 21 23:11 2020

Բժիշկների աշխատանքը առաջնագծում ծանր է եւ վտանգավոր: Այս մասին հոկտեմբերի 21-ի երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Բեկորային վնասվածքները շատ են: Հաճախ բժիշկները ստիպված են ոչ միայն փրկել ուրիշների կյանքը, այլեւ ռիսկի ենթարկել իրենցը՝ աշխատելով կրակի տակ: Հակառակորդը գնդակոծում է նաեւ առաջնագծում աշխատող շտապօգնության մեքենաները եւ նույնիսկ հիվանդանոցները։ Մարտակերտի հիվանդանոցի գնդակոծությունը լայն լուսաբանում է ստացել ԶԼՄ-ներում: Փառք մեր բժիշկներին, սանիտարներին, բուժքույրերին, նրանց ինքնազոհության եւ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հազարավոր կյանքեր են փրկվել:

Մեր զորքերը օրական 24 ժամ հերոսաբար մարտնչում են»,- ընդգծեց Հովհաննիսյանը: