«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում տարիների ընթացքում կուտակվել է 60 միլիոն դոլար


«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում տարիների ընթացքում կուտակվել է 60 միլիոն դոլար
Հոկտեմբեր 21 22:42 2020

Չորս տարվա ընթացքում ՀՀ-ում աշխատող ամեն ոք Հիմնադրամին վճարել է 1000 դրամ։ Դրա շնորհիվ տարիների ընթացքում կուտակել ենք 60 միլիոն դոլար, որն ուղղվելու է այս պատերազմի ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին՝ ապահովելու նրանց, նրանց երեխաների, ծնողների արժանապատիվ կյանքը։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը: