«Հակառակորդը մարտի է նետում վերջին ռեզերվները». վարչապետ


«Հակառակորդը մարտի է նետում վերջին ռեզերվները». վարչապետ
Հոկտեմբեր 21 16:51 2020

«Առաջնագծում բավականին բարդ ու դժվար իրավիճակ է ստեղծվել. Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում ու այստեղ կա մի կարևոր նրբություն. մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները: Այո՛, նրանց ռեսուրսները շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորներն աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում»,- քիչ առաջ ֆեյսբուքյան եթերում հայտարարեց ՀՀ վարչապետը: Ն. Փաշինյանը նշեց, որ այսօր պետք է կրկնենք մեր պատմության հերոսական հատվածը. 90-ականներին՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, վիճակը շատ ավելի հուսահատ էր ու բարդ, թվում էր՝ ոչ մի ելք չկա, բայց ժողովուրդը գտավ լուծումը: