Ոչ մի քաղաքակիրթ երկիր իրավունք չունի լռելու. ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան առաջ քաղաքացիները բողոքի ակցիա են անում


Ոչ մի քաղաքակիրթ երկիր իրավունք չունի լռելու. ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան առաջ քաղաքացիները բողոքի ակցիա են անում
Հոկտեմբեր 21 16:39 2020

ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան առաջ բողոքի ակցիա է իրականացվում, որտեղ քաղաքացիները պահանջում են համարժեք արձագանք Ադրբեջանի ագրեսիային:

«Ամեն կառույցի թեկուզ մեկ րոպե լռությունը մեր հերթական զոհն է սահմանում: 21-րդ դարում հերթական լռությունն ենք արձանագրում աշխարհի բոլոր պետությունների կողմից, ստացվում է այնպես, որ ով նավթ ունի, նա էլ թելադրողն է լինելու համաշխարհային ճակատում, սակայն մոռացել են, որ գործ ունեն հայի հետ, հայը կոտրվել, պարտվել չգիտի: Ոչ մի քաղաքակիրթ երկիր իրավունք չունի լռելու, սա համաշխարհային խայտառակության արդյունք է»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ Արցախում Ադրբեջանը արգելված զենքեր է կիրառում, իսկ միջազգային հանրությունը քաղաքացիական զոհերի, վիրավորների վրա աչք է փակում:

 

Մասնակիցները վանկարկում էին՝ «ամոթ», «դուրս եկեք», «լռում եք, ուրեմն հանցակից եք»: