Ամերիկայում ես կարևոր մարդկանց հետ հանդիպումներ եմ ունենալու․ Իոաննիսյան


Ամերիկայում ես կարևոր մարդկանց հետ հանդիպումներ եմ ունենալու․ Իոաննիսյան
Հոկտեմբեր 20 16:08 2020

«Ըստ ԱԱԾ մեր աղբյուրների,  սորոսական Դանիել Իոաննիսյանն այս ընթացքում Արցախում հավաքագրել է բազմաթիվ տեղեկություններ, որոնք պատրաստվում է փոխանցել ԱՄՆ-ում գտնվող իր կոնտակտներին։ Հենց այս նպատակով էլ Իոաննիսյանը պատրաստվում է մեկնել ԱՄՆ։ Չնայած նրան, որ Իոաննիսյանը զինապարտ է, և, ըստ էության, նրա ելքը Հայաստանի Հանրապետությունից արգելված է,  սորոսականները հասել են նրան, որ բացում են Դանիել Իոաննիսյանի համար ՀՀ սահմանը, որպեսզի վերջինս անարգել հասնի ԱՄՆ։

Analitik.am-ի  աղբյուրը պնդում է, որ սորոսական թևի մոտ անկումային տրամադրություններ են․ նրանք խիստ մտահոգված են իրենց ֆիզիկական անվտանգության համար և ՀՀ-ից դուրս գալու  եղանակներ են փնտրում։

Analitik.am-ը զրուցեց սորոսական Դանիել Իոաննիսյանի հետ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ․

-Մենք տեղեկություն ունենք, որ դուք պատրաստվում եք մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հաշվի առնելով Ձեր տարիքը՝ Դուք համարվում եք զինապարտ, ինչպե՞ս եք հատելու ՀՀ սահմանը։

- Դեռևս իմ պլանները հստակ չեն։Նույնիսկ, եթե ես մեկնեմ ԱՄՆ, ապա դա լինելու է առավելագույնը 3-4 օրով։ Բնականաբար, դա չի ենթադրում, որ ես ինչ-որ տեղից փախնում եմ։ Եթե Ամերիկա չգնամ էլ, կգնամ Ղարաբաղ։ Եթե Ամերիկա գնամ, չորս օրից հետ եմ գալու, էլի գնամ Ղարաբաղ։ Եթե ես գնամ Ամերիկա, ես կարևոր մարդկանց հետ հանդիպումներ եմ ունենալու, նրանց ներկայացնեմ Ադրբեջանի կողմից հանցագործություններն, Ադրբեջանի ահաբեկչական բնույթի, որոնք մենք այստեղ հավաքել ենք, ինչը մեր համազգային շահերից բխող գործառույթ է։ Ես ոչ մի տեղ չեմ փախնում։ Ես ոչ մի տեղ փախնելու չունեմ։

-Ո՞րն է Ձեր ԱՄՆ մեկնելու նպատակը։

- Նորից եմ ասում, եթե նույնիսկ մեկնեմ, դա լիարժեք չի, դա լինելու է մի քանի օրով, վերադառնալուն պես նորից վերադառնալու եմ Ղարաբաղ և, ընդ որում, ասում եմ Ղարաբաղ, նկատի չունեմ Ստեփանակերտ, այլ թեժ տեղերը, և եթե մեկնեմ էլ, մեկնելուս նպատակն այն է, որ կոնգրեսականներին, տարբեր որոշում կայացնողներին ներկայացնեմ Ադրբեջանի տեռորիստական բնույթը։ Ներկայացնեմ այն ապացույցները, որոնք որ մենք հավաքել ենք Ադրբեջանի, մեր դեմ պատերազմող այլ խմբավորումների ահաբեկչական բնույթը։

- Իսկ Սորոսի հիմնադրամի հետ Ձեր այցը  կապ ունի՞։

-Դեռ չգիտեմ։ Ամեն դեպքում, որ մեկնեմ, դա գաղտնի չի լինի, դրա մասին գրելու են և գրելու են, թե մեկնելու փողը ով տվեց։ Հանգիստ եղեք։

Նշենք, որ Դանիել Իոաննիսյանի հետ զրույցից այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ մանդատով է մեկնելու ԱՄՆ և ինչ հանդիպումների շրջանակ ունի։