Հերոսների մեջ հերոսներ չառանձնացնենք. Առաջնագծում կռվող յուրաքանչյուր ոք հերոս է. «Փաստ»


Հերոսների մեջ հերոսներ չառանձնացնենք. Առաջնագծում կռվող յուրաքանչյուր ոք հերոս է. «Փաստ»
Հոկտեմբեր 13 08:55 2020

«Փաստ» թերթը գրում է. «Պատերազմն ինքնին արհավիրք է: Այն իր կանոններն է թելադրում, այն հաղթում են հերոսները, ցավոք՝ երբեմն կյանքի գնով: Հերոս են բոլոր զոհվածները, նրանցից յուրաքանչյուրի կորուստը անասելի ու անհաղթահարելի ցավ է բոլորիս համար: Հերոս են պատերազմողները, թշնամու ագրեսիան կասեցնողները, բոլորը՝ յուրաքանչյուր զինվոր, յուրաքանչյուր սպա, յուրաքանչյուր կամավորական, յուրաքանչյուր պահեստազորային: Իհարկե, նրանցից ոմանք առանձնահատուկ սխրանքներ կատարած կլինեն, նրանցից ոմանք կպարգեւատրվեն:

Սա բնական եւ օրինաչափ է ցանկացած պատերազմի դեպքում: Սակայն հանրային ընկալման մեջ հերոսներին տարանջատելը, քիչ է ասել, թե սխալ է: Ընդ որում, խոսքը երեկվա, մեղմ ասած, չափազանց անհաջող դրվագի մասին չէ միայն: Խոսքը երեւույթի մասին է, որն, ի դեպ, նկատելի էր դեռ Ապրիլյան պատերազմից հետո: Առաջնագծում կռվող յուրաքանչյուր ոք հերոս է, ու շատ կարեւոր է, որ հերոսների միջից հերոսներ չառանձնացնենք:

Սա անթույլատրելի է ոչ միայն մնացյալին «երկրորդելու» վտանգի առումով, այլեւ հենց «առանձնացվողների» հանդեպ հանրային հակառակ ընկալման հավանականության տեսակետից: Առավել եւս, երբեք, որեւէ պարագայում չի կարելի թեկուզ անզգույշ որեւէ ակնարկ, որը կարող է մի փոքր անգամ նսեմացնել որեւէ զինվորի: Առաջնագծում հերոս են բոլորը: Բոլորն անխտիր: Հաղթելու ենք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


loading...