Մեծ է կորուստը, և դժվար է գտնել սփոփանքի այն խոսքերը, որ այս ծանր պահին կթեթևացնեին Էդգարի հարազատների խոր վիշտը


Մեծ է կորուստը, և դժվար է գտնել սփոփանքի այն խոսքերը, որ այս ծանր պահին կթեթևացնեին Էդգարի հարազատների խոր վիշտը
Հոկտեմբեր 5 00:02 2020

Ցավով տեղեկացանք, որ հայրենիքի պաշտպանության համար պայքարում իր կյանքը զոհաբերել է մեր դպրոցի շրջանավարտ Էդգար Աղաբաբյանը։
Մեծ է կորուստը, և դժվար է գտնել սփոփանքի այն խոսքերը, որ այս ծանր պահին կթեթևացնեին Էդգարի հարազատների խոր վիշտն ու կմեղմեին նրա անդառնալի կորստյան ցավը։
Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի նրա հոգին և մխիթարություն ու սփոփանք շնորհի նրա հարազատներին: Մենք սգում ենք ձեզ հետ միասին և աղոթում Էդգարի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար։

Image may contain: 1 person, food and indoor