Պայթյուն Արթիկ քաղաքում. կա տուժած


Պայթյուն Արթիկ քաղաքում. կա տուժած
Սեպտեմբեր 30 12:19 2020

Սեպտեմբերի 30-ին, ժամը 09:56-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Լմբատ 2 թաղամասի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում. կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվության ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանի խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով, ինչի հետեւանքով Գեղամ Ճ.-ն ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ:

Տեղազննման արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Պայթյունի հետեւանքով վնասվել են խոհանոցի պատուհանը եւ դուռը:

Փրկարարները Գեղամ Ճ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Արթիկի ԲԿ, ապա տեղափոխվել՝ Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

 



loading...