Անհապաղ դադարեցնել ռազմական բախումները. ՌԴ Պետդուման կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի առնչությամբ հայտարարության նախագիծ


Անհապաղ դադարեցնել ռազմական բախումները. ՌԴ Պետդուման կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի առնչությամբ հայտարարության նախագիծ
Սեպտեմբեր 29 04:22 2020

ՌԴ Պետդուման երեքշաբթի կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարության նախագիծը, որում կոչ է արվում դադարեցնել ռազմական բախումները և առաջարկվում է խաղաղ կարգավորման նպատակով միջնորդական օգնություն տրամադրել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

 

Համաձայն հայտարարության նախագծի, որը հեղինակել է ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և համերկրացիների հետ կապերի հարցերով հանձնաժողովը, ստորին պալատի պատգամավորները «լուրջ մտահոգություն են հայտնում կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման հետ, ինչը մեծաթիվ մարդկային զոհերի է հանգեցրել, և վճռականորեն դատապարտում են կողմերի ուժի կիրառումը»: 

Պետդուման մտադիր է հայտարարել «կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության, տարածաշրջանում առճակատման սրացում թույլ չտալու և իրավիճակի խաղաղ կարգավորմանը այլընտրանքի բացակայության մասին»

 

«Պետդումայի պատգամավորները կոչ են անում կողմերին անհապաղ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել իրավիճակի կայունացման համար»,- նշվում է հայտարարությունում:



loading...