Հակիրճ ամփոփում պատերազմի առաջին օրվա առանցքային իրադարձությունների վերաբերյալ


Հակիրճ ամփոփում պատերազմի առաջին օրվա առանցքային իրադարձությունների վերաբերյալ
Սեպտեմբեր 27 22:04 2020

ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ

Հակիրճ ամփոփում ենք պատերազմի առաջին օրվա առանցքային իրադարձություններն այս պահի դրությամբ։

07:10 ադրբեջանական զորքերը շփման գծի ամբողջ երկարությունով անցել են հարձակման։ Հակառակորդը կորցրել է երեք տանկ։ /Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյան/

10։25 Խոցել ենք հակառակորդի 4 ԱԹՍ, 2 ուղղաթիռ, 3 տանկ։ /ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան/։ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է 1 ուղաթիռի կորուստ։

10։44 ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցությունների։

11։07 Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: /Շուշան Ստեփանյան/

11։10 Ադրբեջանի հրետակոծությունների արդյունքում Մարտունիում զոհվել են 1 կին և 1 երեխա, վիրավորվել են 2 քաղաքացի։ /Արտակ Բեգլարյան, Արցախի ՄԻՊ/

11։20 Խոցել ենք հակառակորդի 14 ԱԹՍ և 2 ուղղաթիռ։ /Արցախի ՊԲ/

11։35 Միասնականության կոչ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

11։45 ՊՆ-ն հրապարակում է առաջին տեսահոլովակը, որտեղ երևում է ադրբեջանական երկու տանկերի ոչնչացումը, այդ թվում՝ առնվազն մեկը ականիպայթյունից

11։48 Արցախում հայտարարվում է ռազմական դրություն և համատարած զորակոչ 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար։ /Արայիկ Հարությունյան/

12։37 Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ երկրում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

12։45 ՀՀ Պն-ն հրապարակում է երկրորդ տեսահոլովակը, որտեղ նույնպես երևում է 2 միավոր զրահատեխնիկայի խոցում, 1 միավոր ինժեներական ԻՄՌ-3 մեքենա ու 1 միավոր տանկ։

13։55 ՀՀ ՊՆ-ն հրապարակում է 3-րդ տեսահոլովակը։ Դրանում երևում է 1 ոչնչացված ԲՄՊ-2 ու մի քանի միավոր այլ զրահատեխնիկա։

13։41 ՌԴ արտգործնախարարն ու ՀՀ արտգործ նախարարը հեռախոսազրույց են ունեցել։ /ՏԱՍՍ/

14։30 Արցախի ՊԲ հայտարարություն․ Խոցել ենք հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա:

14։35 կրակը դադարեցնելու կոչ են արել ԵԽ նախագահը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։

16։00 Հայտնի դարձավ ադրբեջանական կողմի առաջին մարտական կորուստը․ սպանվածը փոխգնդապետ Մեհման Միրազիզ օղլու Շիրվանովն էր (Mehman Mirəziz oğlu Şirvanov)։

17։55 Ստեփանակերտի երկնքում խոցում ենք ԱԹՍ

18։14 ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտնում է, որ «նախնական տվյալներով հայկական կողմը ունի 16 զոհ և 100֊ից ավելի վիրավոր»։

18։15 ՊԲ ճշտված տվյալների համաձայն՝ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է․

• 3 ուղղաթիռ,

• շուրջ 20 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային,

• շուրջ 30 տանկ և հետևակի մարտական մեքենա։

Տվյալները Ստեփանակերտում լրագրողներին ներկայացրեց ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

19։00 Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

19։20 ՊՆ-ն հրապարակել է հերթական տեսահոլովակը, որտեղ երևում է ադրբեջանական ԲՏՌ-ի և շարասյան խոցում։

21։00 Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ հայկական կողմի տվյալներով Ադրբեջանը կենդանի ուժի 200 կորուստ ունի։ Բացի այդ, 3 տասնյակին մոտ ռազմական տեխնիկայի և 2 տասնյակին մոտ ԱԹՍ կորուստ։ Ըստ Հովհաննիսյանի՝ հայկական կողմի մոտ 100 վիրավորից 1 տասնյակին մոտ վիրավորները տեղափոխվել են Երևան։