Մինսկում շաբաթօրյա բողոքի երթի ժամանակ մոտ 100 մարդ է ձերբակալվել. իրավապաշտպաններ


Մինսկում շաբաթօրյա բողոքի երթի ժամանակ մոտ 100 մարդ է ձերբակալվել. իրավապաշտպաններ
Սեպտեմբեր 26 23:30 2020

Բելառուսցի իրավապաշտպանները հայտնել են շաբաթ Մինսկում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներից հարյուրի ձերբակալման մասին:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է երկրի իշխանությունների կողմից չգրանցված «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը, որի տվյալներով՝ Մինսկում 93 մարդ է ձերբակալվել սեպտեմբերի 26-ին ընդդիմադիրների կամզակերպած երթի ժամանակ:

Նշվում է, որ ձերբակալվածների մեծամասնությունը կանայք են: Եվս 7 մարդ ձերբակալվել է Բելառուսի մյուս քաղաքներում՝ Բրեստում, Գոմելում, Ֆանիպոլում (Մինսկի մարզ), տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ:

Շաբաթօրյա երթին լրագրողների գնահատմամբ՝ մասնակցել է մոտ 400 մարդ:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերն ու երթերը Բելառուսում շարունակվում են օգոստոսի 9-ին երկրում կայացած նախագահական ընտրություններից ի վեր, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: