Բերդ քաղաքում մեքենա է այրվել


Բերդ քաղաքում մեքենա է այրվել
Սեպտեմբեր 26 17:58 2020

Սեպտեմբերի 26-ին, ժամը 20։14-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։24-ին, մարվել՝ 20։27-ին: