Վարչապետը պետք է ԱԺ-ին պարզաբանում տա Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների շրջանակներում իր իսկ կողմից որակված կոնֆիդենցիալ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Մարուքյան


Վարչապետը պետք է ԱԺ-ին պարզաբանում տա Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների շրջանակներում իր իսկ կողմից որակված կոնֆիդենցիալ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Մարուքյան
Սեպտեմբեր 25 19:41 2020

Վարչապետը պետք է ԱԺ-ին պարզաբանում տա Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների շրջանակներում իր իսկ կողմից որակված «այսպես կոչված կոնֆիդենցիալ» տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Ալիևի և Նիկոլ Փաշինյանը գաղտնի բանակցում են բանագնացների միջոցով։ Հայկական կողմից, ըստ տեղեկությունների, բանակցություններին մասնակցել էր վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։ Վերջինս, սակայն, հերքել էր այդ տեղեկությունը։

Հիշեցնենք նաև, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններին և ասել․ «Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:



loading...