ՌԴ-ում COVID-19-ի դեմ դեղամիջոցները ներառվելու են կենսական նշանակության դեղերի ցանկում


ՌԴ-ում COVID-19-ի դեմ դեղամիջոցները ներառվելու են կենսական նշանակության դեղերի ցանկում
Սեպտեմբեր 25 17:03 2020

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել է, որ մի շարք դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են COVID-19- ի բուժման ընթացքում, շուտով կներառվեն կենսական նշանակություն ունեցող և կարևորագույն դեղամիջոցների ցուցակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հաջորդ շաբաթվա ընթացքում հանձնաժողովի որոշումը կլինի: Դրանք արդեն ներառված են մեթոդական ուղեցույցների մեջ»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ համավարակի ընթացքում կարգավորման նոր կանոնները հնարավորություն են տալիս արագացված կարգով այդպիսի դեղեր ներառել ցուցակում:

Նա հավելել է, որ այդ դեղերի մի մասի արժեքը կկարգավորի Հակամենաշնորհային դաշնային ծառայությունը:



loading...