«Նովիչոկի» հիմնադիրն այն համեմատել է միջուկային զենքի հետ


«Նովիչոկի» հիմնադիրն այն համեմատել է միջուկային զենքի հետ
Սեպտեմբեր 25 16:57 2020

«Նովիչոկ» թունավորման համակարգը արդյունավետությամբ համեմատելի է նույն քաշի կամ ծավալի միջուկային զենքի հետ, ասել է նյութի մշակող Լեոնիդ Ռինկը РИА «Новости»-ի հետ հարցազրույցում:

Նրա խոսքերով` «Նովիչոկ»-ի առավելությունն այն է, որ դրա օգտագործման ժամանակ «հակառակորդի ամբողջ նյութական մասը մնում է ամբողջական» և կարող է օգտագործվել:

Բացի դրանից, նյութը նախագծված է այնպես, որ «առավելագույնս արդյունավետ, բայց կարճատև» լինի, ասել է Ռինկը: Նա պարզաբանել է, որ այսպիսով համակարգը վտանգ չէր ներկայացնում խորհրդային զինվորների առաջխաղացման համար:

«Նովիչոկը» ԽՍՀՄ-ում ստեղծված թունավոր քիմիական նյութերի խումբ է: