ԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացրել է COVID-19-ի հետ կապված ապատեղեկատվության սպառնալիքի մասին


ԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացրել է COVID-19-ի հետ կապված ապատեղեկատվության սպառնալիքի մասին
Սեպտեմբեր 23 23:14 2020

Աշխարհում COVID-19 կորոնավիրուսի համավարակի զարգացման առնչությամբ շատ ապատեղեկատվություններ եւ լուրեր են հայտնվել, որոնք սպառնալիքի տակ են դնում մարդկանց կյանքերը: Այդ մասին սեպտեմբերի 23-ին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

 

«Այն բանի համեմատ, թե COVID-19-ն ինչպես Է տարածվում աշխարհում, նաեւ տարածվում են լուրեր, սուտ ու ապատեղեկատվություն: Դրանք կարող են լինել նույնքան վտանգավոր, որքան կորոնավիրուսը: Չափազանց մեծ թվով մարդիկ իրենց վնասել են ստահոդ տեղեկությունների, թունավոր քիմիական նյութերով ինքնաբուժման կամ վտանգավոր պատրաստուկների պատճառով»,- ասել է Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում:

«Մի քանի դեպքերում դա (ապատեղեկատվությունը) դաժանության է հանգեցրել է առողջապահության աշխատողների, առանձին անձանց կամ խոցելի խմբերի մարդկանց նկատմամբ, ինչպիսիք են փոքրամասնությունները կամ փախստականները»,- հավելել է նա:

 
 

ԱՀԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ «ստահոդ տեղեկատվությունը» նաեւ մեծացնում է «նախապաշարումների» ծավալը, որոնք արգելք են հանդիսացել այն անձանց օգնություն ցուցաբերելու համար, որոնք դրա կարիքն ունեցել են»:

Բացի այդ, նրա խոսքով, ապատեղեկատվությունն «ազդել է գիտության նկատմամբ, հաստատությունների նկատմամբ եւ առողջապահության համակարգերի նկատմամբ ունեցած վստահության վրա», ընդ որում՝ «վստահությունը եւ միասնությունը» կարեւոր գործոններ են կորոնավիրուսի դեմ պայքարի գործում: «Այն ամենը, ինչը խախտում է վստահությունը, սպառնալիքի տակ է դնում կյանքերը»,- նշել է Գեբրեյեսուսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: