Պուտինը երեք հայ բժշկի է պարգևատրել կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած անձնուրացության համար


Պուտինը երեք հայ բժշկի է պարգևատրել կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած անձնուրացության համար
Սեպտեմբեր 22 22:47 2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 20 բժիշկների պարգևատրման մասին` կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ ներդրում ունենալու և մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնուրացության համար:

Ինչպես փոպանցում է Rusarminfo-ն, ՌԴ նախագահի հրամանագրով Ալեքսանդր Նևսկիի շքանշանով պարգևատրվել է Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Բժշկական գիտակրթական կենտրոնի տնօրեն, ուրոլոգ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Արամայիս Քամալովին:

Պարգևատրման արժանացած մասնագետների ցանկում ընդգրկվել են նաև ՄՊՀ-ի բուժկենտրոնի այլ աշխատակիցներ Դավիթ Ասատրյանը, որն արժանացել է Պրոգովի շքանշանին, և Ժաննա Հակոբյանը, որին շնորհվել է Ռուսաստանի առողջապահության համակարգի վաստակավոր աշխատակցի պատվավոր կոչումը:



loading...