Մենք պատերազմի մեջ ենք, պատերազմ է, որը դեռ չի ավարտվել. Սասուն Միքայելյան


Մենք պատերազմի մեջ ենք, պատերազմ է, որը դեռ չի ավարտվել. Սասուն Միքայելյան
Սեպտեմբեր 21 13:50 2020

Դա մեր ներքին խնդիրն է, մեր պատերազմն այսօր գնում է ոչ միայն Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ ևս: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Մեր շահերի համընկման դեպքում Հայաստանը Ռուսաստանի դարպասն է, Ռուսաստանը պետք է օգնի Հայաստանին»,- ասաց նա՝ հայտնելով իր կարծիքը ռուսական «Դոսյե»-ի հրապարաած տվյալների վերաբերյալ, որտեղ կան տեղեկություններ, որ ՀՀ-ում կան ՌԴ-ի համար աշխատող գործակալներ․ «Խոշոր պետությունների վերադասավորման մեջ մենք պետք է շատ խելոք լինենք և ճիշտ քաղաքականություն վարենք, չեմ ուզում ասել՝ Ռուսաստան, Ամերիկա, Արևմուտք, Եվրոպա: Չշփոթվենք հանկարծ, չընկնենք էն օրի, որ ռուսները զենքը տվեցին թուրքերին, միլիոնուկես ժողովուրդ կոտորեցին»:

Նա նշեց, որ մեր գործակալներից ԱՄՆ-ում էլ կան, Եվրոպայում էլ կան: «Դա մտահոգիչ է, ինչ է, բայց դա ազգային անվտանգության խնդիր է, Սասուն Միքայելյանի խնդիրը չէ»,- ասաց նա:

Անդրադառնալով պատմության դասագրքի չափորոշիչների կազմման գործընթացում թուրքական ծրագրերին մասնակցածների խնդրին՝ նա նշեց, որ ինքը հայտնում է իր անձնական տեսակետը: «Ես մտավախություն ունեմ: Մենք այդ ճանապարհն անցել ենք, միլիոնուկես ժողովուրդ են փռթել: Ես չգիտեմ՝ ով ինչ է անում՝ Արևմուտք է ուզում, Եվրոպա է ուզում, բայց ընդհանուր պետության շահ կա»,- ասաց նա:

Հարցին՝ ինքը պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ ինքը 1990-ից մինչ այսօր պատերազմի վտանգը տեսել է: «Պատերազմը չի ավարտվել, հարգելի՛ ժողովուրդ: Պատերազմը սկսվել է 1990-ակններից, մինչև հիմա գնում է: Եկեք չմասնատենք՝ ապրիլյան պատերազմ, Տավուշի դեպքեր, մենք պատերազմի մեջ ենք, պատերազմ է, որը չի ավարտվել դեռ»,- ասաց նա:

Անդրադառալով Ալիևի՝ ՀՀ-ին ուղղված մեղադրանքներին և հայտարարություններին առ այն, որ բանակցությունները տապալվել են, նա նշեց. «Դուք երբևէ լսե՞լ եք, որ Ադրբեջանի նախագահը բանակցությունների մասին մի բան խոսա: Այսինքն՝ ինչո՞վ է տապալվել։ Իրենք ասում են՝ լրիվ մերն է: Մենք պետք է պատաստ լինենք՝ էդ լրիվի դեմն առնել, որ մենք էլ գիտակցենք, որ էդ լրիվը մերն է, իրանցը չի»։

Անդրադառնալով ԱԺ բերված օրինագծին, ըստ որի, 27 տարին լրացած, զինծառայությունից խուսափածները կարող են պետբյուջե գումար մուծել և ազատվել բանակից ընդհանրապես, Սասուն Միքայելյանը նշեց, որ պարզ է՝ նրանք չեն էլ գա Հայաստան: «Ավելի լավ չէ՞ գումարը վերցնել, բանակի համար օգնություն տրվի»,- ասաց նա՝ նշելով որ դա դասալիքներին սովորեցնել է, որ սա իրենց պետությունն է:



loading...