Բրիտանացիները կորոնավիրուսի 2-րդ ալիքի ֆոնին մարդիկ կրկին խուճապային գնումներ են կատարում՝ «սրբելով» խանութները (լուսանկարներ)


Բրիտանացիները կորոնավիրուսի 2-րդ ալիքի ֆոնին մարդիկ կրկին խուճապային գնումներ են կատարում՝ «սրբելով» խանութները (լուսանկարներ)
Սեպտեմբեր 21 13:07 2020

Մեծ Բրիտանիայիում կորոնավիրուսի երկրորդ ալիքի վերաբերյալ մտավախությունների ֆոնին  մարդիկ կրկին սկսել են խուճապահար առաջին անհրաժեշտության ապրանքներ գնել․ հանգստյան օրերին բրիտանացիները դատարկել են խանութները, գրում է Daily Mail-ը։

Ինչպես գրում է աղբյուրը, սոցցանցերում խանութների դատարկ դարակաշարերի լուսանկարները վայում են, որ սկսվել է խուճապային գնումների երկրորդ ալիքը։

Անհանգստացած գնորդները Twitter-ում լուսանկարն են տեղադրել՝ ցուցադրելով սուպարմարկետների առաջին անհրաժեշտության ապրանքների դատարկ դարակաշարերը։ Նրանք բողոքել են, որ խանութներում ապրանքները գրեթե ամբողջովին սպառվել են:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ երկրում սկսվում է կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիքը։

«Այժմ տեսնում ենք, որ երկրորդ ալիքը մոտենում է: Նույնը տեսել ենք Ֆրանսիայում, Իսպանիայում և Եվրոպայով մեկ և, ցավոք, նույնը տեսնելու ենք նաև մեզ մոտ»,-հայտարարել էր վարչապետը:

Նա հավելել էր, որ ցանկանում է բաց պահել դպրոցները, ինչպես նաև տնտեսության բոլոր ճյուղերը, քանի որ բնակչությունը չի ցանկանում երկրորդ անգամ «լոքդաունի» մեջ հայտնվել:

Վերջին տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսի 394 257 դեպք, որոնցից 41 777-ը՝ մահվան ելքով։

There are concerns that a second wave of panic buying has already begun as shoppers share photographs of supermarkets with the shelves stripped bare (above, ASDA in London)One Twitter user shared photographs of an ASDA in London where cereals seemed in short supply (above), leaving shoppers with few brands to choose fromFears of a second wave of coronavirus appear to be fuelling the return of panic-buying, despite some people pointing out that the 'supermarkets do stay open'Delivery slots for supermarkets, including Ocado and Sainsbury's, are also selling out 'faster than normal' as shoppers worry that a second wave of panic buying has already startedToilet roll and kitchen roll was seemingly in shorter supply than normal at a Tesco in the West Midlands, with one shopper sharing pictures of the bare shelves on Twitter (above)During the first wave of panic buying, shoppers formed queues outside supermarkets from 6am on March 19 and had stripped shelves bare by 9am. Above, ASDA in the North East