«Կորոնավիրուսից մահացել է 200 մլն ամերիկացի». Բայդենը կրկին լեզվի սայթաքում է թույլ տվել (տեսանյութ)


«Կորոնավիրուսից մահացել է 200 մլն ամերիկացի». Բայդենը կրկին լեզվի սայթաքում է թույլ տվել (տեսանյութ)
Սեպտեմբեր 21 12:39 2020

ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը նախօրեին Ֆիլադելֆիայում նախընտրական միջոցառման ժամանակ սխալմամբ հայտարարել է, որ կորոնավիրուսից մահացել է մոտ 200 մլն ամերիկացի, գրում է Daily Mail-ը։

COVID-19 համավարակի կործանարար հետևանքների մասին խոսելիս Բայդենը պատահմամբ հայտարարել է, որ երկրի բնակչության գրեթե երկու երրորդը զոհվել է:

«COVID-19-ի հետևանքները զգալիորեն գերազանցում են սպասելիքները, քանի որ ըստ գնահատականների՝ հավանաբար մինչ ելույթիս ավարտը մահերի թիվը կարող է հասնել 200 միլիոնի»,- ասել Է Բայդենը:

Ինչպես նկատում է աղբյուրը, կիրակի օրվա դրությամբ կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 199 474-ի, իսկ հաստատված դեպքերի թիվը՝ 6,7 միլիոնի:

Բայդենի հաճախակի վրիպակներն ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի սիրելի թեմաներից են։ Հունիսին նա ծաղրել էր Բայդենի՝ Covid-19-ից 120 միլիոն մահացածների մասին խոսքերը։