ԱՄՆ-ում ձերբակալել են Թրամփին թույն ուղարկելու մեջ կասկածվող կնոջը


ԱՄՆ-ում ձերբակալել են Թրամփին թույն ուղարկելու մեջ կասկածվող կնոջը
Սեպտեմբեր 21 12:00 2020

Ամերիկա-կանադական սահմանին ձերբակալվել է մի անձ, որը, ըստ հետաքննության, Դոնալդ Թրամփին ռիցին պարունակող նամակ է ուղարկել։ Նա փորձել է Կանադայից ԱՄՆ մուտք գործել Նյու Յորք նահանգի սահմանային անցակետով։ Ինչպես հաղորդում է NBC հեռուստաալիքը, հղում անելով ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին, ձերբակալությունն իրականացրել են ամերիկյան մաքսային-սահմանապահ ծառայության ներկայացուցիչները:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կասկածյալը կին է և զինված:

Միջադեպի հանգամանքները պարզվում են։ Հայտնի է, որ նամակն ուղարկել են Կանադայից։