«Ալիևը սուտ չի խոսում». Ստեփան Դանիելյան


«Ալիևը սուտ չի խոսում». Ստեփան Դանիելյան
Սեպտեմբեր 20 18:20 2020

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իլհամ Ալիևը մեր թշնամին է, սակայն թշնամին էլ է որոշակի հատկություններ ունենում, ու նրան պետք է ճիշտ բնորոշել։

Ալիևը, որպես կանոն, սուտ չի խոսում և տեսակետները շատ ուղիղ և անկեղծ է շարադրում։ Բնավորությամբ ուղղամիտ է, շատ դեպքերում դիվանագիտակ կանոնները խախտելով, ինչը կարելի է իր դեմ օգտագործել, եթե գտագործելու ունակություններ ունեցող ունենանք։ Բայց խոսքը դրա մասին չէ։

Ասածս ինչ է՝ իր խոսքերին ուշադիր հետևեք, հաճախ իր ասածներում ճշմարտություն կա ու ցավոք սրտի շատ դեպքերում իրենից է կարելի այդ ճշմարտության մասին պատկերացում կազմել, քան մեր սուտասանի կրուտիտներից։

Նրան լսելը մեզ պետք է ճիշտ հետևություններ անելու համար»։

 



loading...