Լուկաշենկոյի նստավայրի դիմաց զրահատեխնիկա եւ ջրցաններ են տեղակայել


Լուկաշենկոյի նստավայրի դիմաց զրահատեխնիկա եւ ջրցաններ են տեղակայել
Սեպտեմբեր 20 16:50 2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի դիմաց ցույցից առաջ զրահատեխնիկա եւ ջրցաններ են տեղակայել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նստավայրի մոտ ուժայիններով լի 6 բեռատար մեքենաներ են կայանված: Տեղակայվել են նաեւ ջրցան 2 մեքենաներ:

Ուժայինների մեծ կուտակում է նկատվում նաեւ Անկախության հրապարակում: Կառավարական տան մոտ ՕՄՕՆ-ի ուժեր են տեղակայվել:

Մինսկի կենտրոնում ինտերնետն առավոտվանից խափանումներով է աշխատում: