Արոնյանը կիսեց 4-5 տեղերը և արժանացավ մեծ դրամական մրցանակի. Saint Louis Rapid and Blitz 2020


Արոնյանը կիսեց 4-5 տեղերը և արժանացավ մեծ դրամական մրցանակի. Saint Louis Rapid and Blitz 2020
Սեպտեմբեր 20 16:20 2020

Ավարտվեց արագ և կայծակնային շախմատի Saint Louis Rapid and Blitz 2020 օնլայն մրցաշարը: Երեկ ուշ երեկոյան կայացան կայծակնային շախմատի 9-18 տուրերը: Բավականին հաջող հանդես եկավ Լևոն Արոնյանը:  Նա տարավ 4 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց  ոչ-ոքի և կրեց մեկ պարտություն:  Վերջնարդյունքում ՝Արոնյանը 36 հնարավորից վաստակեց 18,5 կես միավոր և Ալեքսանդր Գրիշչուկի հետ կիսեց 4-5 տեղերը: Արոնյանը արժանացավ 27,5 հազար դոլար մրցանակի:  Մրցաշարի հաղթողներ դարձան Մագնուս  Կարլսենն ու Ուեսլի Սոն, ովքեր վաստակեցին 24 միավոր և ստացան 45 հազարական դոլար:  21 միավորով և 35 հազար դոլար դրամական մրցանակով երրորդ տեղում Հիկարու Նակամուրան էր:



loading...