Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել Հունաստանի դեսպանը


Թուրքիայի արտգործնախարարություն է  կանչվել Հունաստանի դեսպանը
Սեպտեմբեր 20 15:45 2020

Հունական թերթերից մեկում կատարված    հրապարակման մեջ  վիրավորական արտահայտություններ  են տեղ գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին : Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն:Հաղորդում է «Անադոլու» գործակալությունը ։

«Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել է Հունաստանի դեսպանը ՝ Հունաստանի թերթում Թուրքիայի նախագահի մասին ոչ պատշաճ վերնագրով հրապարակման  պատճառով», – մասնավորապես ասել է Չավուշօղլուն:

Թուրքական դիվանագիտական գերատեսչության  ղեկավարը նշել է՝ «վիրավորանքներն ու անպարկեշտ արտահայությունները  չպետք է դիտարկվեն որպես խոսքի ազատություն»:

Չավուշօղլուն անդրադարձավ նաեւ Կիպրական հարցի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին:

Դիվանագետը հիշեցրել է, որ Անկարան բազմիցս հայտարարել է, որ այլեւս չի բանակցելու ֆեդերացիա ստեղծելու համար :

Չավուշօղլուն շեշտել է  նաև, որ անիմաստ է Կիպրոսի հետ դաշնության ստեղծման շուրջ  նոր գաղափարներ  առաջ քաշելը, քանի որ դրանք միտումնավոր  ձախողվում են: «Անհնար է վերսկսել այնտեղից, որտեղ  կանգ են  առել », -ասել է Չավուշօղլուն ։ Խոսքը վերաբերել է ում է  Շվեյցարիայի Կրանս-Մոնտանա քաղաքում Կիպորցի խնդրի շուրջ տեղի ունեցած բանակցություններին , որոնք Թուրքիայի արտգործնախախարը համարում է  ձախողված ։

«Նոր արկածախնդրություն սկսելն անիմաստ է, դա ևս ակնհայտորեն ձախողվելու է », – նշել է թուրք նախարարը: