Ինչի՞ մասին է հուշում օրգանիզմը, երբ քաղցր կամ կծու կերակուրներ ենք ցանկանում


Ինչի՞ մասին է հուշում օրգանիզմը, երբ քաղցր կամ կծու կերակուրներ ենք ցանկանում
Սեպտեմբեր 20 15:34 2020

Երբեմն այն կամ այն համի ուտեստի պահանջը մեզ մոտ առաջանում է ոչ թե գիտակցաբար, այլ օրգանիզմում ինչ-որ բաղադրիչի պակասից, որի մասին ինքներս գլխի չենք կարող ընկնել:
Ներկայացնենք մի խումբ պահանջներ, որոնք վկայում են այս կամ այն բաղադրիչի պակասի մասին:
Շոկոլադ ուտելու ցանկությունը վկայում է մագնիումի պակասի մասին: Դա կարելի է լրացնել մրգերի, ընկույզի, արևածաղկի միջոցով:

 

Հաց ուտելու ցանկությունը վկայում է օրգանիզմում ազոտի պակասի մասին: Պետք է ուտել սպիտակուց պարունակող մթերքներ (ձուկ, միս, ընկույզ):
Քաղցրի ցանկությունը վկայում է գլյուկոզայի պակասի մասին: Դա կարելի է լրացնել մեղրի, քաղցր մրգերի, հատապտուղների միջոցով:
Յուղոտ ուտելիքի պահանջը խոսում է կալցիումի պակասի մասին: Վերջինս կարելի է լրացնել բրոկոլիի, քունջութի, պանրի միջոցով:
Պանիր ուտելու պահանջը խոսում է կալցիումի և ֆոսֆորի պակասի մասին, ինչը կարելի է լրացնել բրոկոլիի, կաթնաշոռի և կաթի միջոցով: