COVID- ի պատճառով բրիտանական թագավորական ընտանիքի կարողությունները նվազել են 0,7 միլիարդ դոլարով


COVID- ի պատճառով բրիտանական թագավորական ընտանիքի  կարողությունները նվազել են  0,7 միլիարդ դոլարով
Սեպտեմբեր 20 12:45 2020

Մեծ Բրիտանիայում թագավորական ընտանիքի անշարժ գույքի գնահատված արժեքն ընկել է 1,2 տոկոսով։Պատճառը Համաշխարհային պանդեմիան է։ Հայտնում է RBC- ն ՝ վկայակոչելով միապետության անշարժ գույքի կառավարման կազմակերպությունը:

Թագավորական ընտանիքի  անշարժ գույքի արժեքը նվազել է 716 միլիոնով:

Անկման պատճառը երկրում սահմանված  կարանտինն է։ Բրիտանացիները ինքնամեկուսացման մեջ են , և շատ խանութներ կամ  ժամանակավորապես, կամ ընդհանրապես  փակվել են:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնեց, որ համավարակի երկրորդ ալիքի ընթացքում հնարավոր կլինի խուսափել լայնածավալ «արգելափակումներից», որպեսզի այն չազդի երկրի տնտեսության վրա: