Երևանում՝ «Ռոբերտո» խանութի դիմաց Mercedes G 500-ի վարորդի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com


Երևանում՝ «Ռոբերտո» խանութի դիմաց Mercedes G 500-ի վարորդի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
Սեպտեմբեր 19 22:14 2020

Քիչ առաջ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Երևանի բնակիչ, 87-ամյա Թադևոս Վարդանյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երևանի բնակիչ, 35-ամյա Հրաչյա Ստեփանյանի կողմից վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում՝ «Ռոբերտո» խանութի դիմաց վրաերթի ենթարկվելուց հետո:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Հրաչյա Ստեփանյանը իր վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում՝ «Ռոբերտո» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր հիվանդանոց, այնուհետև օգնել էր վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



loading...