Մոլորակի ամենատարեց կին է ճանաչվել 117-ամյա ճապոնուհին


Մոլորակի ամենատարեց կին է ճանաչվել 117-ամյա ճապոնուհին
Սեպտեմբեր 19 21:35 2020

Ճապոնիայի ամենատարեց բնակչուհին՝ 117-ամյա Կանե Տանական երկարակեցության ռեկորդ է սահմանել մոլորակում:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, սեպտեմբերի 19-ի դրությամբ երկարակյաց ճապոնուհու տարիքը կազմում է 117 տարի 261 օր, որը մեկ օրով ավելին է, քան նախորդ ռեկորդակրինը՝ 2018 թվականին մահացած Թաձիմա Նաբիինը:

Տանական Գինեսի համաշխարհային գրքում գրանցվել է որպես մոլորակի ամենատարեց կին: Վերջինս բնակվում է ծերանոցում: Տանակայի ընտանիքի անդամները նշում են, որ ի վիճակի չեն նրա հետ հաճախակի տեսնվել կորոնավիրուսի համավարակի պատճառով: 

Միևնույն ժամանակ հարազատները նշում են, որ 117-ամյա կինն իրեն լավ է զգում և մտադիր է առողջ ապրել մինչև 120-ամյակը և ավելին: