Աննա Հակոբյանը Գյումրիում մասնակցում է բազմամարդ համերգի (տեսանյութ)


Աննա Հակոբյանը Գյումրիում մասնակցում է բազմամարդ համերգի (տեսանյութ)
Սեպտեմբեր 19 21:13 2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում մասնակցում է Garden House ռեստորանում տեղի ունեցող Նեմրա հայկական ռոք խմբի համերգին: Վարչապետի տիկինը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել համերգից:

Ինչպես երևում է կադրերում, միջոցառման ներկաները, որոնք ակնհայտորեն 60-ից շատ են, չեն պահպանում հակահամաճարակայն կանոնները, շատերը նույնիսկ առանց դիմակի են: