Boeing ընկերությունը 700 հազար դոլար կհատկացնի ԱՄՆ-ում հրդեհների հետեւանքով տուժած բնակիչների օգնության համար


Boeing ընկերությունը 700 հազար դոլար կհատկացնի ԱՄՆ-ում հրդեհների հետեւանքով տուժած բնակիչների օգնության համար
Սեպտեմբեր 19 21:00 2020

Boeing ընկերությունը հայտարարել է ընկերության բարեգործական թրասթից 700 հազար դոլար չափով դրամաշնորհներ տրամադրելու մասին՝ ԱՄՆ արեւմտյան նահանգների բնական հրդեհներից տուժած բնակիչների օգնության համար։ Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում։

Boeing-ը 500 հազար դոլար կհատկացնի Ամերիկյան Կարմիր խաչին՝ Վաշինգտոն, Օրեգոն եւ Կալիֆոռնիա նահանգներում հրդեհներից հետո օգնության համար։

Դրանից բացի, ընկերությունը լրացուցիչ կնվիրաբերի 200 հազար դոլար այս երեք նահանգներին պարենային օգնություն ցուցաբերելու համար․ 100 հազար դոլար փոխանցվելու է Վաշինգտոնում Northwest Harvest ընկերությանը, իսկ 50 հազարական դոլար՝ Օրեգոն եւ Կալիֆոռնիա նահանգների Պարենային բանկերին։



loading...