Սեպտեմբերին նախատեսվող ռուս-վրացական բանակցությունները չեղարկվել են


Սեպտեմբերին նախատեսվող ռուս-վրացական բանակցությունները չեղարկվել են
Սեպտեմբեր 19 20:35 2020

Վրացական կողմի և Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի բանակցությունների հերթական փուլը, որը պետք է տեղի ունենար Պրահայում, չեղարկվել է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Նա հայտնել է, որ հանդիպումն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հոկտեմբերին: Գրում է «Московский Комсомолец»-ը:

     Նա պարզաբանել է, որ որոշումն ընդունվել է աշխարհում կորոնավիրուսի հետ կապված անկայուն իրավիճակի պատճառով: Վրացի դիվանագետը չի կարողացել մամուլում իր մեկնաբանություններում խուսափել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնման սուր թեմայից, որն ընդհատվել էր 2019-ի հուլիսին: Նա հայտարարել է, որ հաջորդ հանդիպմանը այս հարցը կքննարկվի: