Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա


Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա
Սեպտեմբեր 19 09:48 2020

Սեպտեմբերի 18-ին, ժամը 20։36-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Դավիթ Ս. ծնված 1998 թ.), հարվածել է ընտանի կենդանուն (կով), ինչից հրդեհ է բռնկվել։ 

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:03-ին, մարվել՝ 21:05-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը։