Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ է գողացել ու բռնվել. նախաքննությունը շարունակվում է


Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ է գողացել ու բռնվել. նախաքննությունը շարունակվում է
Սեպտեմբեր 18 21:37 2020

Օգոստոսի 31-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 20-ից օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորի Տիգրան Մեծի փողոցի մի ընկերության տարածքից գողացել են մալուխ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը կատարել է ընկերության պահեստապետը՝ Վանաձորի Մոսկովյան փողոցի 26-ամյա մի բնակիչ։

Սեպտեմբերի 15-ին կասկածվողը բերման ենթարկվեց եւ ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին։ Նա խոստովանել է, որ իր նյութական պատասխանատվության տակ գտնվող ընկերության պահեստարանից գողացել է տարբեր տեսակի մալուխներ՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ մոտ 8.000.000 դրամի վնաս:

Հանգամանքները պարզվում են։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։