Մեծ Բրիտանիայում սկսել են թողարկել Հարի Փոթերից հայտնի «սերուցքային» գարեջուրը


Մեծ Բրիտանիայում սկսել են թողարկել Հարի Փոթերից հայտնի «սերուցքային» գարեջուրը
Սեպտեմբեր 15 23:02 2020

Ամերիկյան Warner Bros. ընկեությունը թողարկել է «սերուցքային» գարեջուրը (batterbeer), որը սիրում էին ըմպել Հարի Փոթերի մասին պատմվածքի հերոսները:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, ըմպելիքը կարելի է պատվիրել առցանց կամ ձեռք բերել Մեծ Բրիտանիայի խանութներում:

Սերուցքային գարեջուրը պատրաստվում է գաղտնի բաղադրատոմսով: Այն ալկոհոլային խմիչք չէ և իրիսի համ ունի: Այն կարող են օգտագործել նաև վեգանները:

Գարեջուրը վաճառվում է հուշանվերային ապակե շշերով, որոնցից յուրաքանչյուրի վրա եզակի պիտակ է ամրացված: 275 միլիլիտր տարողությամբ շշի արժեքը կազմում է 6 ֆունտ ստերլինգ: